Մեյը պահպանողականներին ասել է, որ իր պաշտոնում կմնա այնքան, որքան նրանք կցանկանան իրեն տեսնել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պահպանողական խորհրդարանականներին հայտարարել է, որ իր պաշտոնում այնքան կմնա, որքան նրանք կցանկանան իրեն տեսնել, փոխանցում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքներից հետո, որոնց ընթացքում տորիներին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ, երկրում քաղաքական ճգնաժամ է առաջացել:
Reuters-ը հաղորդում է, որ հանդիպումը սկսելուց առաջ, չնայած ընտրությունների արդյունքների առաջացրած հիասթափությանը, Մեյն առույգ է եղել: «Ես այն մարդն եմ, որը ձեզ ներգրավել է այս խառնաշփոթի մեջ, եւ ես այն մարդն եմ, որը պատրաստվում է ձեզ այնտեղից դուրս բերել»,- հայատարարել է նա: Հանդիպմանը մասնակցած խորհրդարանականներից մեկն ասել է, թե Մեյը հայտնել է, որ վարչապետի պաշտոնում կմնա այնքան, որքան կուսակցության անդամները կցանկանան իրեն տեսնել:
Խորհրդարանականները նշել են, որ այս պահին կուսակցությունում նոր ղեկավարություն ընտրելու տրամադրվածություն չկա: Մեյը փորձել է ներողություն խնդրել արտահերթ ընտրությունների իր անհաջող ազարտային խաղի համար՝ պարզաբանելով, թե որն էր սխալը: Այսուհանդերձ, կուսակցության որոշ անդամներ կարծում են, որ Մեյը պետք է հեռանա, սակայն նա վարչապետի պաշտոնը պահպանելու հույս ունի, համենայնդեպս՝ ներկա պահին:



