Քուվեյթի էմիր. Կատարի եւ Ծոցի երկրների ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»
INTERNATIONAL NEWSԿատարի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերություններում ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»: Այս մասին հայտարարել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Սաբահը, որն այս ճգնաժամում որպես միջնորդ է հանդես գալիս, փոխանցում է KUNA-ն:
«Մեզ համար, սերունդի, որը 37 տարի առաջ ստեղծել է Ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը, ծանր է այս տարաձայնությունները տեսնել, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների: Անձամբ ինձ համար, որը մասնակցել է Խորհրդի ստեղծմանը, դժվար է, որպես առաջնորդ, դրան լռելյայն հետեւել՝ ոչ մի բան չձեռնարկելով եղբայրներին հաշտեցնելու համար»,- ասել է էմիրը:
Անցյալ շաբաթվա ընթացքում շեյխ Սաբահը այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար՝ փորձելով ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



