Մակեդոնիան կարող է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցել պայմանական անվամբ
INTERNATIONAL NEWSՄակեդոնիան կարող է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցել պայմանական անվամբ, որպեսզի վերջ դնի Հունաստանի հետ վեճին, որը Դաշինքին երկրի անդամակցությունն արգելափակում է:
Աթենքը պնդում է, որ Մակեդոնիան չի կարող Մակենդոնիա կոչվել, քանի որ Հունաստանի հյուսիսային նահանգը նույնպես այդպես է կոչվում, ինչի հետ կապված 2008 թվականից ՆԱՏՕ-ին անդամակցելու Սկոպյեի փորձերն արգելափակում է:
Մակեդոնիայի վարչապետ Զարան Զաեւը Բրյուսելում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է Հունաստանի հետ վեճը կարգավորելու մտադրության մասին, փոխանցում է APF-ն: «Մենք ջանում ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսի հասնենք ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը»,- ասել է Զաեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Սկոպյեն կարող է ՆԱՏՕ-ի անդամը դառնալ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն անվամբ (ՄԱԿ-ում երկրի պաշտոնական անունը):



