Մեծ Բրիտանիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում Կատարի շրջափակումը մեղմել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան Պարսից ծոցի երկրներին, նաեւ Սաուդյան Արաբիային կոչ է անում մեղմել Կատարի շրջափակումը եւ իրավիճակից անհապաղ ելք գտնել բանակցությունների միջոցով: Այս մասին Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր կատարցի գործընկերոջ՝ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման Ալ-Թանիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը:
Ջոնսոնը նշել է, որ իրեն մտահոգում են Կատարի նկատմամբ խիստ միջոցառումները, որ ձեռնարկել են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը: Նա երկրներին կոչ է արել «Կատարի շրջափակումը մեղմել»: «Ես կողմերին կոչ եմ անում իրավիճակի ապաէսկալացիայի եւ բանակցություններ միջոցով լուծում գտնելու շտապ քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
Նշվում է, որ Ջոնսոնը մինչեւ այս շաբաթվա վերջ կհանդիպի Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Քուվեյթի իր գործընկերների հետ:
Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական երկրներ, Կատարի հետ հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է:



