Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փեյնթբոլի մրցաշար ՏՏ ընկերությունների միջև
SOCIETY: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնթբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնթբոլի սիրողական մրցաշար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցաշարը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնթբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունեն ՏՏ ոլորտի ընկերությունները, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:
«Փեյնթբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման ոչ ֆորմալ միջավայր, ինչը շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների››,-
Խաղին մասնակցության հայտ արդեն ներկայացրել է մոտ 10 ընկերություն այդ թվում՝ VOLO, Skyline studio, EIF, Margasoft, Ֆայմթեք և այլն:



