Ի՞նչպես խնամել չոր և ներկված մազերը
LIFEԽնամված մազերն իդեալական կնոջ կերպարի անփոխարինելի մասն է կազմում: Մասնագետներն առաջարկում են դիմակներ չոր մազերի խնամքի համար:Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի տարբերակ.
Կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին եւ քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Այս խառնուրդը նույն ձեւով քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե: Վրայից պետք է դնել պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո սրբիչով լավ փաթաթել: 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:
Չոր մազերի համար պատրաստվող դիմակի մյուս տարբերակի բաղադրության մեջ մտնում է ձու, զեյթունի ձեթ, հինա, կոնյակ եւ մեղր: 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար եւ նորից մերսելով քսել գլխին եւ 40 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Հատկապես այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:
Մյուս դիմակը պատրաստվում է թարմ վարունգով: Վարունգը քերիչով անցկացնել եւ հյութին խառնել 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ աղ ու քսել կիսախոնավ մազերին: Դրանից հետո մազերը լվանալ շամպունով ու կիսագոլ ջրով: Դիմակներ ներկած ու վնասված մազերի համար 1-ական թեյի գդալ բողկի հյութին ու գերչակի յուղին ավելացնել 2 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ խնամքով խառնել իրար: Այս դիմակը մազերին պետք է պարտադիր պահել գոնե 2 ժամ: Շատ օգտակար է չիչխանի ձեթով դիմակը: 1 թեյի գդալ չիչխանի յուղին խառնել 2 ճաշի գդալ կոսմետիկ կավ, 1 թեյի գդալ մեղր եւ 1 ձու: Նույն ձեւով քսել մազերին եւ լվանալ 40 րոպե հետո:



