Գիտնականներ․ ճարպային սննդից հետո սուրճ խմելը վտանգում է առողջությունը
LIFEՃարպային սնունդը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ սուրճն այս ցուցանիշը կրկնապատկում է։
Արագ պատրաստվող ճարպային սնունդը վնասակար է առողջության համար։ Սակայն եթե համբուրգերից ու ֆրիից հետո խմում ես նաև սուրճ, ապա վնասակար ազդեցությունը մեծանում է, պնդում եմ կանադացի գիտնականները։
Անգամ առողջ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է այն բանից հետո, երբ նա ճարպոտ սնունդ է ուտում։
Հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ ճարպը խանգարում է արյան մեջ գլյուկոզայի նորմալ ներծծմանը, իսկ սուրճն էլ ավելի է վատթարացնում ազդեցությունը։
Փորձագետները բացահայտել են, որ ճարպոտ սնունդը բարձրացնում է արյան մեջ շաքարի քանակությունը մոտ 32 տոկոսով։Հետազոտությանը մասնակցած կամավորների մոտ, ովքեր ճարպոտ սննդից հետո սուրճ են խմել, այս ցուցանիշը կազմել է 65 տոկոս։ Սա նշանակում է, որ ճարպոտ սնունդն ազդում է օրգանիզմի աշխատանքի վրա մի քանի ժամ շարունակ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



