Ստեղծված հիմնադրամը եւս 2 զինծառայողի ընտանիքի եւ մեկ հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
SOCIETYԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ եւս 2 զոհված զինծառայողների ընտանիքների եւ մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:
Հիմնադրամից հայտնում են, որ հատուցման որոշումը կայացվել է հունիսի 9-ին Հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:
Հատուցում կտրվի Գուրգեն Հարությունի Սարգսյանի ընտանիքին, որը նախկինում ստացած վիրավորումից մահացել էր մարտի 1-ին, եւ Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքին, ով զոհվել էր ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
Ընտանիքներին կփոխահատուցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Նույն չափի գումար կստանա նաեւ զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը, ով վիրավորվել էր հակառակորդի կրակոցից փետրվարի 8-ին՝ Արցախում:
Հիշեցնենք, որ մինչեւ այս փոխահատուցում էր ստացել 10 զոհված զինծառայողի ընտանիք: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով:



