Կարեն Կարապետյանը դրական է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դրական է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը Երևանի քաղաքապետի պաշտոնում: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը, պատասխանեց. «Լավ եմ գնահատում: Խնդիրներ դեռ կան, բայց նա իր աշխատանքը լավ է կատարում»:
ՀՀ վարչապետը Երևանում առկա խնդիրների շարքում ակտուալ է համարում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև աղբահանության հարցը:
Անդրադառնալով 2018 թ. հետո վարչապետի պաշտոնում աշխատելուն՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել է՝ ընդգծելով, որ իր պատասխանը չի փոխվել:
Ավելի վաղ խոսելով հետագայում վարչապետի պաշտոնում մնալուհավանականության մասին` Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ էվարչապետի պաշտոնում աշխատել նաև 2018 թ. հետո: Նա ընդգծել է, որ երբեք չիցանկացել վարչապետ լինել և ոչ էլ ձգտել է գործադիր իշխանության և հավելել է, որիր պատրաստակամությունը ձևակերպում է ոչ թե որպես իշխանության ձգտում, այլերկրում շատ բան փոխելու ցանկություն:



