Կամո Արեյանը Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելի է համարում
SOCIETYԵրևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելի է համարում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ընդգծեց, որ տրանսպորտի խնդիրը իրենք չեն առաջացրել: «Այդ խնդիրը մենք չենք առաջացրել, մենք այն ժառանգել ենք, դրա համար ես դա մեր բացթողումը չեմ համարում և վստահ եմ, որ դա լուծելի խնդիր է»,- ասաց Արեյանը:
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում հասարակական տրանսպորտից չի օգտվել, մեկ ամիս առաջ մետրոյից է օգտվել, սակայն շատ լավ պատկերացնում է ոլորտում առկա խնդիրները, որոնք Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է լուծել:
Անդրադառնալով նախորդ տարիներին քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքներին՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ իրենց աշխատանքի արդյունքում լուծվել և շարունակում են լուծվել արտաքին լուսավորության, չորրորդ կարգի վթարային շենքերի, ճանապարհների խնդիրները:



