Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուս ռազմական փորձագետը նմանություն է տեսնում 1915 եւ 2016 թթ. ապրիլին թուրքերի եւ ադրբեջանցիների վայրագությունների միջեւ

SOCIETY

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանն ուղղված ամբողջական, արդյունավետ բանակցությունները չի պատկերացնում առանց Ստեփանակերտի մասնակցության: Փորձագետն առանձնացրեց երեք արդիական հարց, որոնք ըստ նրա՝ ընկած են խնդրի հնարավոր լուծման հիմքում: «Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ առաքելության ընդլայնում, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմների ներդրում: Դրանք իրատեսական են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Նա նշեց, որ լուրջ բանակցությունների վերսկսման որեւէ հեռանկար չի տեսնում, քանի որ Ադրբեջանը չունի մոտիվացիա:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իրենց վերջին հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին այն, ինչ կատարվել էր, սակայն դա բավարար չէ, քանի որ փորձագետը կոչերից ու հորդորներից զատ ցանկանում է տեսնել իրական գործողություններ:

«Ես նրանց փոխարեն կպահանջեի Ադրբեջանից կատարել ստանձնած պարտավորությունները: Ինչո՞ւ դա չարեցին՝ ես չգիտեմ. ցավոք սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, այսինքն՝ հայտարարություն կար, սակայն որին չհետեւեց ինչ-որ գործողություն: Կարծում եմ՝ ամեն դեպքում այս հայտարարությունը Ադրբեջանի համար զսպող գործոն չի կարող լինել: Միակ զսպող գործոնը Զինված ուժերն են: Միայն ուժով հնարավոր կլինի Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդ որում իրական, ոչ թե իմիտացիոն»,-ընդգծեց նա:

Ռուս փորձագետը փետրվարին Արցախում էր սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու նպատակով: Նա պատմեց, որ հանդիպել է թալիշցիներին, ովքեր ադրբեջանական ագրեսիայի պատճառով մնացել են առանց մշտական բնակատեղիի, սակայն միեւնույնն է, ցանկություն ունեն վերադառնալու հայրենի գյուղ:

«Նրանք այսպես են ապրում, քանի որ անընդմեջ կրակահերթի տակ են եղել, իսկ  ամենակարեւորը՝ նրանց տները դիպուկահարի նշանառության տակ են: Ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխան տա»,-նշեց փորձագետը:

Վլադիմիր Եվսեևը նաեւ անդրադարձավ նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական Զինված ուժերի կողմից Թալիշի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի: 

«Նրանց դեմ պետք է տրիբունալի առաջ կանգնելու հարց բարձրացվի, նրանք դրան արժանի են, քանի որ այդ վայրագությունները միջազգային իրավունքի խախտումներ են: Մյուս հանգամանքը, որն ինձ վրդովեցրել էր, ազգությամբ եզդի զինծառայողի գլխատումն էր, որից հետո այն նաեւ ցուցադրվեց: Ինձ մոտ մի միտք առաջացավ. հիշեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեսած մի նկար, որում սեղանին սպիտակ սփռոցի վրա երեք հայերի գլուխներ են դրված, իսկ հետին պլանում երկու թուրքեր են: Շատ նման երեւույթներ են: Այն ժամանակ դա հանցագործություն էր, իսկ հիմա առավելեւս դա հանցագործություն է: Իհարկե, ապրիլին հասկանալի չէր, թե ովքեր են սրանով զբաղվում, այսինքն՝ Ադրբեջա՞նն էր, թե նրանց օգնական ազգակից պետությունը՝ Թուրքիան:  Ամեն դեպքում ով էլ լինի, արժանի են տրիբունալի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես փորձագետը կմեկնաբանի Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը այն դեպքում, երբ Ռուսաստանը անընդմեջ շեշտում է, որ Հայաստանն իրեն դաշնակից երկիր է, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց.

«Ռուսաստանի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ինչ-որ տնտեսական հարց չէ. Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանն այսպես գումար է աշխատում, ընդ որում՝ հայկական զինծառայողների արյան հաշվին: Սա ընդհանրապես տեղին չէ, քանի որ Ռուսաստանը դա անում է, որպեսզի Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարբեր հարցեր կան, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, օրինակ՝ հիմա ինչպես գիտեք, իրանա-ադրբեջանական երկաթուղիների միացման մասին է խոսք գնում: Հաջորդ տարի այս գործընթացը պետք է ավարտվի, Ադրբեջանը կլինի  տարանցիկ երկիր իրանական ապրանքը Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու համար: Ռուսաստանը չի ցանկանում թշնամանալ Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ հարաբերությունների մակարդակը երկու երկրների հետ տարբեր է: Նրա համար Հայաստանը դաշնակից է, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ադրբեջանում ոչ մի ռազմական օբյեկտ չկա, առավել եւս ռազմաբազա: Մենք չենք համարվում դաշնակիցներ: Մենք կարող էինք նաեւ հրաժարվել զենքի մատակարարումից, սակայն հակառակ դեպքում ինչպես հնարավոր կլիներ պահպանել ազդեցության շրջանակը»,-եզրափակեց փորձագետը:

Սյուզի Մուրադյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League