Հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին՝ Օտտավայի կենտրոնում
CULTURE
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, բացվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին: «Կիսանդրին հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է ամուր բարեկամությունը Կանադայի և Հայաստանի միջև»,- նշված է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ: Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը, միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Եգանյանը։ Արձանը բացվել է հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում՝ ԱԳՆ մամուլի ծառայությունը:




















































