Ջերմոցների աշխատակիցը հոսանքահարվել է եւ մահացել. սեփականատերը դատապարտվեց պայմանական ազատազրկման
SOCIETYԿոտայքի մարզում գտնվող ծաղկի ջերմոցներում մեկում բանվորի հոսանքահարվելու հետեւանքով մահվան գործով սեփականատերը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ջերմոցի համասեփականատեր Ռուբեն Սարգսյանը 2016թ. ապրիլի 19-ին բանվոր Ռոբերտ Նազարյանին հանձնարարել է կատարել ծաղկի ջերմոցների տանիքում ապակիները ներարկիչով պաշտպանիչ թաղանթով` կրով պատելու աշխատանքներ: Այդ ընթացքում Նազարյանը ջերմոցի տանիքի վրայով ձգվող, 10կվ լարման տակ գտնվող օդային գծերի հաղորդալարերից անզգուշությամբ էլեկտրահարվել և տանիքից ընկել է գետին, ինչի հետեւանքով օրեր անց հիվանդանոցում մահացել է:
Դատարանում Սարգսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդել արագացված կարգով դատաքննություն անցկացնել: Դատարանը մեղավոր է ճանաչել գործարարին եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել:



