Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խեյլիտ` ինչպես պաշտպանել շրթունքները և դարձնել գրավիչ

LIFE

Բուժիչ նամակներ Խեյլիտը շուրթերի բորբոքային բնույթի հիվանդություն է, որի առաջացման պատճառները բավականին շատ են։ Օրինակ` կա «ակտինիկ խեյլիտ» ախտորոշում, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով։ Խեյլիտի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ սառը օդը, քամին, եղանակի կտրուկ փոփոխությունները, կոսմետիկ քիմիայի չարաշահման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները։ Կան այլ պատճառներ. մասնագիտական` օրինակ, փողային նվագարանների վրա նվագող երաժիշտների մոտ, հորմոնալ բնույթի հիվանդություններ, օրգանների ցածր դիմադրողականություն դեղորայքի երկարատև օգտագործում կամ կողմնակի ալերգիկ ազդեցություն, և այլն։ Խեյլիտի հետևանքով առաջանում են ճաքեր ստորին շրթունքի վրա, հատկապես` կենտրոնական հատվածում։ Ճաքերը բավականին դժվար են բուժվում` հիվանդությունը կարող է կրել քրոնիկ բնույթ, քանի որ հարուցիչ միկրոբները չեն ոչնչանում վերքի փակվելուց հետո։ Ճաքերը ոչ միայն տգեղացնում և ցավ են պատճառում, այլև, ժամանակին չբուժվելու դեպքում, կարող են վերածվել քաղցկեղածին ուռուցքների։ Խեյլիտի առաջին իսկ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի։ Ճաքերը կարող են առաջանալ նաև բերանի անկյուններում. դրանք հարուցվում են ստաֆիլոկոկային կամ սնկային ինֆեկցիաներով, ատամնանստվածքի խախտումների և այլ պատճառներով։ Սա այլ հիվանդություն է և բուժման եղանակներն այլ են, քան խեյլիտի դեպքում։ Շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցների պատմական անցյալն ունի շատ հին արմատներ։ Ըստ հնէաբանների` գտնվել են 4500 տարվա վաղեմության փայտիկներ, որոնց օգնությամբ ներկել են շուրթերը։ Գրում են, որ Նեֆերտիտին շրթունքները մշակել է կակղամորթերի զրահի պերլամուտրով, իսկ Կլեոպատրան` կարմիր օքրայով։ Հնում նույն նպատակով օգտագործվել է գունավոր ճարպոտ կավը, բուսական նյութեր, և այլն։ Շրթներկն իր ժամանակակից բաղադրությանը մոտ տեսքով առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում, այն պարունակում էր խնձոր (pom), ճարպ և մեղվամոմ (հնարավոր է` այլ բուսական կամ կենդանական մոմեր)։ Առաջին պարկուճի մեջ տեղավորված շրթներկն արտադրվել է 1915թ. ԱՄՆ-ում։ Ըստ վիճակագրական տվյալների` շրթներկ օգտագործող կանանց 88 տոկոսի համար կարևորագույն չափանիշը գույնն է, 65 տոկոսը նախընտրում է խոնավացնող հատկություն ունեցող շրթներկը, իսկ 5 տոկոսի համար կարևոր է դրա կայունությունը։ Խեյլիտից պաշտպանվելու համար լավագույն ընտրությունը հիգիենիկ շրթներկ-բալասանն է. այն կպաշտպանի և՛ ցրտից, և՛ քամուց, և՛ արևի ճառագայթներից։ Պարունակում է սնուցող, խոնավացնող և հակաբորբոքային բաղադրիչներ. Հիգիենիկ շրթներկը ոչ միշտ է պարունակում ներկանյութեր, սակայն համադրվում է ցանկացած այլ շրթներկի կամ փայլի հետ։ Հիգիենիկ շրթներկը խորհուրդ է տրվում քսել նաև քնելուց առաջ։ Ձմեռվա արևոտ օրերին օգտագործեք հատուկ հակաճառագայթային հիգիենիկ շրթներկ։ Հիգիենիկ շրթներկը, որպես օրենք, պարունակում է հետևյալ բաղադրիչները (ըստ կարևորության` սնուցող, փափկեցնող, խոնավացնող). մեղր` թարմացնում և պահպանում է շրթունքները չորությունից, մեղվամոմ` պահպանում է խոնավությունը, բարձրացնում է շրթունքների նուրբ մաշկի ճկունությունը և առաձգականությունը, ժոժոբի յուղ` հարուստ է պրոտեինով, ունի հակաբորբոքային հատկություն, երիցուկի և վաղենակի (կալենդուլա) մզվածքներ` սնուցում, խոնավացնում և պաշտպանում են մաշկն արտաքին ազդեցություններից, A և E վիտամիններ` փափկեցնում են մաշկը, իսկ E-ն նաև հարթեցնում և կանխարգելում է մաշկի ծերացումը։ C և B12 վիտամիններ` ունեն հակաբորբոքային և մաշկը վերականգնող հատկություն, վազելին` ունի փափկեցնող և մաշկի խոնավությունը պահպանող ազդեցություն։ Ժողովրդական դեղատոմսեր Ճաքեր. Խնձորի քերուկը խառնեք կարագի հետ, քսեք շրթունքներին կամ թրջոց դրեք։ Պահեք 10-15 րոպե։ Մոտավորապես նման բաղադրություն է ունեցել առաջին շրթներկը-pomada։ Վաղենակի չոր ծաղիկը 12 ժամ թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։1), կես ժամից թրմեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամից քամեք։ Քսեք ուտելուց հետո։ 1 ճ/գ երիցուկի ծաղիկը (կամ դաղձի տերևը) 10 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք օտագործելուց առաջ։ Դրեք թրջոցը (գոլ) և սեղմեք շրթունքները` 5-10 րոպե։ 1 ճ/գ լավ փափկեցրած կաթնաշոռը խառնեք 1թ/գ գազարի հյութի հետ։ Փոշիացրեք վարդի չորացրած ծաղկաթերթերը և խառնեք խոզի հալեցրած ճարպի հետ (1։2)։ Խառնեք վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ և վազելին, մշակեք շրթունքները։ Պահեք սառնարանում։ Խոր ճաքեր. Խառնեք մեղվամոմը և կանեփի ձեթ (1։1)։ Քսեք բարակ շերտով քնելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Կանխարգելիչ. Քսեք մեղր կամ որևէ բանջարեղենի հյութ` քնելուց առաջ։ Փոշիացրեք ծիրանի կամ դեղձի կորիզի միջուկը, խառնեք խոզի յուղի հետ (5։1)։ Քսեք քնելուց առաջ։ Չոր մաշկ. Խառնեք կաթնաշոռ և բուսայուղ (4։1)։ Պահեք 15 րոպե։ Գունատ մաշկ. Խառնեք գազարի ու բազուկի քերուկները և կարագ (1։1։2)։ Պահեք 15 րոպե։ Թեփոտվող մաշկ. Մշակեք շրթունքները վուշի սերմի խիտ եփուկով։ Սկրաբ. 1 թ/գ փոշիացրած հում բրինձը կամ վարսակը խառնեք 2 ճ/գ անյուղ կաթնաշոռի և կես թ/գ ձիթապտղի յուղի հետ։ Օգտագործման կարգը. Դրեք թունդ թեյով թրջոց, պահեք 10 րոպե, շատ բարակ շերտով քսեք սկրաբը մատների բարձիկներով` 1-2 րոպե զգուշորեն մերսեք շրթունքները։ Լվացեք և քսեք հիգիենիկ շրթներկ կամ ճարպոտ քսուք։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 4-5 անգամ։ Ճաքեր բերանի անկյուններում. Քսեք A վիտամինի դեղատնային, ճարպային լուծույթ։ 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder