Նովակ. Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին զրկել է էներգառեսուրսների մատակարարներին ընտրելու ինքնուրույնությունից
INTERNATIONAL NEWSԵվրոպական հանձնաժողովը Եվրամիության երկրներին զրկում է էներգառեսուրսների մատակարարներին ընտրելու ինքնուրույնությունից: Այս մասին Աստանայում EXPO 2017-ի շրջանակում տեղի ունեցած նախարարների համաժողովում ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը միջամտում է ԵՄ երկրների կորպորատիվ բանակցություններին եւ ցանկանում ենթակառուցվածքային նախագծերի ճակատիգիրը որոշել առանց հստակ չափանիշների: Ըստ Նովակի՝ սա համաշխարհային էներգետիկայի զարգացման բացասական թրենդներից մեկն է: «Եվրահանձնաժողովն ազատ առեւտրի ճանապարհին արհեստական խոչընդոտներ է ստեղծում: Ակնհայտ է, որ այս գործողությունները հարվածում են խոշոր տնտեսությունների սպառողներին, եւ նրանց պակաս մրցունակ դարձնում: Բաց են թողնվում ներդրումային մեծ հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:



