Օրվա բաղադրատոմս. ամառային համեղ աղցան
LIFEԱմռանը ծանր սնունդը լավ չի մարսվում, այդ պատճառով էլ մարդիկ մրգեր ու բանջարեղեն են ուտում: Այս սեզոնին հատկապես պահանջված են աղցանները, քանի որ դրանք ոչ միայն համեղ են, այլև օգտակար:
Ահա ամառային ամենահամեղ աղցաններից մեկի բաղադրատոմսը.
Անհրաժեշտ է՝
Լոլիկ Չերի- 5 հատ
Կանաչ կոբի- 300 գր
Հավկիթ- 2 հատ
Կարտոֆիլ – կախված չափսից՝ 1-2 հատ
Տավարի միս- 300 գր
Ձիթապտուղ
Հազարի տերևներ
Պատրաստման եղանակը՝
· Կարտոֆիլը խաշել և սառեցնել: Ոչ շատ մանր կտրատել:
· Հավկիթը խաշել, սառեցնել: Ամեն հավկիթը 4 մասին բաժանել:
· Լոլիկները լվանալ և ամեն մեկը 2 մասի բաժանել:
· Կանաչ լոբին եփել Ալ դենտե եղանակով՝ թերեփ վիճակում սառը ջրի մեջ լցնել:
· Տավարի միսը շոգեխաշել, սառեցնել ու կտրատել:
· Բոլոր բաղադրիչները խառնել, աղ ու պղպեղ ավելացնել:
· Զարդարել հազարի տերևներով:
Բարի ախորժակ:



