Զոբի բուժման ամենաարդյունավետ միջոցը հայտնի է...
LIFEՎահանագեղձի մեծացումը, որը հայտնի է որպես խպիպ (զոբ) անվամբ, հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Այն արտահայտվում է հորմոնալ խանգարումներով, վահանագեղձի տարածքի այտուցվածությաբ, սրտի բաբախման արագացմաբ, դյուրագրգռությամբ, տրամադրության տատանմաբ և այլ: Այս հիվանդության առաջացման պատճառ հաճախ դառնում է օրգանիզմում յոդի քանակության պակասը, որը հանգեցնում է տարբեր հորմոնալ խանգարումների: Հնագույն ժամանակներից, զոբի բուժման համար հայտնի են շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ և բաղադրատոմսեր, որոնք հիմնականում ներառում են տարբեր բուժական բույսերի և խոտաբույսերի օգտագործումը: Վահանագեղձի բուժման ամենահին ու արդյունավետ ժողովրդական միջոցներից մեկը հանդիսանում է կղմուխ(девясил) խոտաբույսի օգատգործումը: Անհրաժեշտ է 0.5 լիտրանոց տարան կիսով չափ լցնել կղմուխի ծաղիկներով, մինջև բանկայի ծայրը ջուր ավելացնել, լավ փակել և թողնել թրմվի 14 օր: Այնուհետև, թուրմը քամել և օգտագործում կոկորդի ողողումների համար: Օրվա ընթացքում, քնելուց առաջ մեկ ողողումը բավական Այդ միջոցի շնորհիվ կարելի է հնարավորինս նվազեցնել զոբի չափերը, իսկ երբեմն լիովին ազատվել դրանից: Այս հիվանդության դեմ պայքարելու ևս մեկ արդյունավետ ժողովրդական միջոց է հանդիսանում կտավատի յուղը: Այն կարելի է ընդունել ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ մեկ ճաշի գդալի չափով: Բացի այդ, զոբի բուժումը ժողովրդական միջոցներով, իր մեջ ներառում է թուրմերի և դեղաբույսերի եփուկների օգտագործում, որոնք ի վիճակի են կարգավորել վահանագեղձի գործառույթները: Օրինակ, կարելի է պատրաստել թուրմ սպիտակ մատուտակից (лапчатки), ինչպես նաև առյուծագիից (пустырник) կամ հունական ընկույզի կեղևներից: Վերջինս հարկավոր է ընդունել մի քանի կաթիլ, օրական 2-ից 3 անգամ: Այս հիվանդությունից ազատվելու հիանալի միջոց է համարվում հյութային թերապիան: Օրինակ, հնուց օգտագործվում էր կարտոֆիլի հյութը: Հարկավոր է օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ խմել 50 գրամ հյութ: Մեկ այլ հիանալի միջոց է համարվում կարտոֆիլի հյութի հետ այլ հյութերի համատեղման բաղադրատոմսը: Համաձայն հնագույն բաղադրատոմսերի, ամենալավ համադրությունը համարվում է բազուկի, վարունգի և կարտոֆիլի, կամ էլ գազարի, կարտոֆիլի և նեխուրի հյութերի խառնուրդը: Ինչ վերաբերում է դիետաներին, ապա վահանագեղձի հետ կապված խնդիրներից ազատվելու համար ցանկալի է կանոնավոր օգտագործել լամինարիա (գորշ ջրիմուռներ): Վահանագեղձի գործունեության կարգավորման հիանալի միջոց է համարվում ալոճենու ծաղիկներից պատրաստված թուրմը: 1 ճաշի գդալ ալոճենու ծաղիկները եփել 200մլ եռացրած ջրում և ընդունել օրական 3 անգամ 1 ճաշի գդալի չափով: Եվ ի վերջո ևս մեկ բնական միջոց է համարվում բալենու կեղևներով պատրաստված թուրմը:Չորացած ծառի կեղևների վրա լցնել 1 լիտր օղի , թողնել թրմվի 3 շաբաթ և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ այդ թրմօղուց: Զոբի բուժումը ժողովրդական միջոցներով կարող է բավական արդյունավետ լինել, սակայն անցանկալի արդյունքներից և օրգանիզմի անակնկալ արձագանքներից խուսափելու համար, մինչ բուժումը խորհրդակցեք մասնագետների հետ



