Գիտնականները պարզել են, թե որ մթերքներն են նպաստում ուտելու ցանկության նվազմանը
LIFEԱմերիկացի գիտնականները նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են ուտելու ցանկության նվազմանը: Մասնագետների խոսքով՝ պարզապես սննդակարգում որոշ փոփոխություններ անելով կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու և օրգանիզմին վնաս հասցնելու: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել խնձորների վրա, որոնց օգտագործումից հետո օրգանիզմում սկսում է արտադրվել GLP-1 հորմոնը, որը գլխուղեղին ազդանշաններ է հաղորդում՝ ստիպելով մտածել, թե մարդը հագեցել է: Նույն ազդեցությունն է ունենում նաև կարմիր պղպեղը. ուտելու ցանկությունը նվազեցնելու համար բավական է ճաշին ընդամենը կես թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ ուտել: Գիտնականները նշում են, որ ջրիմուռները նույնպես օգնում են պահպանել կազմվածքը: Դրանք ըմպելիքներին ավելացնելը կօգնի նվազեցնել ուտելու ցանկությունը մոտ 30%-ով, ինչը թույլ կտա երկար ժամանակով ազատվել քաղցի զգացումից: Շատ արդյունավետ են նաև հավկիթները, որոնք հարուստ են բարձրորակ պրոտեիններով, ինչի շնորհիվ օգնում են վերահսկել ախորժակը: Սա է պատճառը, որ նախաճաշին երկու ձվով ձվածեղ ուտելը կօգնի օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա օգտագործել: Մասնագետները վստահ են, որ կիտրոնաթթուն ու պեկտինը դանդաղեցնում են շաքարի ներծծումը սննդի ընդունումից հետո, իսկ վիտամին C-ն նպաստում է կարնիտինի արտադրությանը, որն օգնում է օրգանիզմին այրել ճարպերը: Ուտելու ցանկությունը նվազեցնող հիանալի միջոց կարող է լինել հասարակ ջուրը: Պարզապես հարկավոր է ուտելուց առաջ երկու բաժակ ջուր խմել:



