Պայքարեք արյան ցածր ճնշման դեմ
LIFEԵթե հոգնածություն եք զգում, մրսում եք կամ անընդհատ քնել եք ցանկանում, ապա չափեք արյան ճնշումը: Հավանաբար հիպոտոնիա ունեք: Ի՞նչ անել այս դեպքում: Հիպոտոնիկներին հրաշալի կերպով օգնում է թեյը, սուրճը, ֆիզիկական ակտիվությունը: Զարկերակային ճնշումը երկու ցուցանիշից է բաղկացած՝ սրտի կծկումների հաճախականություն և անոթների պերիֆերիկ դիմադրողականություն: Եթե անոթները լայնացած են, իսկ սիրտը նորմալ է աշխատում, ապա ճնշումն իջնում է, իսկ եթե սրտի կծկումների հաճախականությունը բարձր է, ապա մարդն իրեն հանգիստ է զգում: Հիպոտոնիան ավելի քիչ է հանդիպում, քան հիպերտոնիան, և համարվում է պակաս լրջության առողջական խնդիր: Այնուամենայնիվ, քրոնիկ հիպոտոնիկների մոտ հաճախակի գլխապտույտներ ու ուշաթափություններ են լինում: Նրանք նաև ավելի հաճախ են հոգնում և մրսում: Հիպոտոնիան կարող է առաջանալ սակավարյունության, հիպոգլիկեմիայի, վահանագեղձի ակտիվության պակասի պատճառով: Արոմաթերապևտիկ բուժում Այնպիսի եթերային յուղերը, ինչպիսիք են՝ սև պղպեղի յուղը, անանուխի յուղը, հազրեվարդի յուղը, բարձրացնում են արյան ճնշումը: Վաննաներ Վերոնշյալ եթերային յուղերի համադրությամբ կանոնավոր կերպով վաննաներ ընդունելը կկարգավորի արյան շրջանառությունն ու կօգնի հիպոտոնիայի դեպքում 2 կաթիլ հազրեվարդի յուղ 2 կաթիլ անանուխի յուղ 2 կաթիլ եղեսպակի (шалфей) յուղ Ընդունված բուժում Մեծ Բրիտանիայում արյան ցածր ճնշումը չի համարվում լուրջ հիվանդություն, այդ իսկ պատճառով էլ դեղեր չեն նշանակվում: Հակացուցումներ Հղիության առաջին ամիսներին խուսափեք եղեսպակի յուղից, իսկ ծննդաբերությունից առաջ՝ ուրցի: Խուսափեք անանուխի և հոմեոպատիկ դեղերի համատեղ ընդունումից:



