Վրաստանի շրջանները և մայրաքաղաքը տուժել են ուժեղ կարկուտից և անձրևից
SOCIETYՈւժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերություններին:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ երկրի արևելյան մասում եղանակային վատ պայմանները ոչնչացրել են բերքի 70 տոկոսը, վնասվել են գյուղատնտեսական հողերը և այգիները:
Մայրաքաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են ուժեղ կարկուտի տեսանյութերը, որի հետևանքով վնասվել են շատ ավտոմեքենաներ:
Հաղորդվում է, որ Թբիլիսիի որոշ թաղամասերում տապալվել են ծառեր, վնասվել են ճանապարհներ:
Տուժած շրջաններում այժմ հաշվարկում են հասցված վնասը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



