Մերձմոսկովյան Կրատովոյում հրաձիգը շրջապատված է իրավապահներով
INTERNATIONAL NEWSՄերձմոսկովյան Կրատովոյում մարդկանց ուղղությամբ կրակ բացած տղամարդը ԱԻՆ նախկին աշխատակից Իգոր Զենկոն է (1967 թվականին ծնված): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահներին:
Ինտերֆաքսի եւ ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տղամարդը փախել է տնից, որը գրոհել են Ռոսգվարդիայի մարտիկները: Իրավապահները շրջապատել են նրա գտնվելու վայրը: Այնտեղից կրակոցներ են հնչում:
Տղամարդու հարեւանը REN TV-ին պատմել է, որ Զենկովը նաեւ ՕՄՕՆ-ական է եղել, իսկ ԱԻՆ-ում վնասվածք ստանալուց հետո «հոգեբուժարանում է հայտնվել»:
Ավելի վաղ ականատեսները ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ տղամարդը ծառայել է Չեչնիայում, հոգեկան խանգարումներ ունի: Life-ն էլ գրում է, որ Զենկովն Աֆղանստանում է ծառայել:
Մերձմոսկովյան Կրատովո ավանում տղամարդն իր տան պատուհանից կրակ է բացել անցորդների ուղղությամբ: ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը հաղորդել է հրաձգության արդյունքում 4 զոհի մասին:



