Մադրիդը թույլ չի տա Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնել
INTERNATIONAL NEWSՄադրիդը թույլ չի տա Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել։ Euronews-ը հաղորդում է, որ Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ոչ սահմանադրական է անվանել։ Նա նշել է, որ իշխանությունները կարգելափակեն հանրավքե անցկացնեու ցանկացած փորձ։
Մենդես դե Վիգոն հիշեցրել է սահմանդրության հոդվածի մասին, որը կենտրոնական կառավարությանը Կատալոնիայի վարչակազմի գործողություններին միջամտելու իրավունք է տալիս։ Նշանակում է, որ կենտրոնական կառավարությունը կարող է Կատալոնիայի իշխանություններին ստիպել չեղարկել հանրաքվեն եւ օրենքներին ենթարկվել։
Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



