Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել
SOCIETYԻրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Ձերբակալվածները կասկածվում են Իրանի մայրաքաղաքում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Իրանի ոստիկանության ներկայացուցիչը, հաստատելով կասկածյալների ձերբակալության փաստը, նշել է, որ Իրանի քաղաքացիներն ակտիվորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ ահաբեկիչների հայտնաբերման գործում:
Ավելի վաղ հաղորդվում էր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Իրանում 41 մարդու ձերբակալման մասին:
Հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 43 մարդ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



