Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վերջին դեպքերը Իրանին ավելի ազատ գործելու հնարավորություն է տվել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Իրանում տեղի ունեցած տեռորիստական գործողությունները տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Մի մասի կարծիքով սա հեռուն տանող հստակ ահազանգ էր Իրանի նորընտիր ղեկավարության համար, մյուսների կարծիքով էլ Իրանին նման ձևերով ծնկի բերել հնարավոր չէ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ, ըստ էության, սա Իրանին սադրելու և նախօրոք ոչ համակարգված գործողությունների մեջ ներքաշելու հերթական փորձն էր:

«Գործ ունենք մի շղթայի հետ, որի հերթական փուլը մեկնարկեց Միացյալ Նահանգների նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո, որտեղ փորձ կատարվեց Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորել հակաիրանական դաշինք: Եվ բնական է, որ Քաթարի այդ դաշինքին չմասնակցելու և իրանամետ դիրքորոշումով հանդես գալու հետևանքով չձևավորվեց: Եվ հավանաբար կարիք կար այլ գործողություններ նույնպես իրականացնել»,– ասաց Վ. Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով հավանաբար այդ տրամաբանությամբ գործելով, ուժերը, որոնք ծրագրավորել են Իրանի դեմ լայնածավալ գործողություններ իրականացնել, շարժվում են առաջ: Նպատակները մի քանիսն են: Նախ՝ Իրանի ներսում իրավիճակի ապակայունացում և երկրոդ՝ Իրանին «զբաղեցնելով» ներքին խնդիրներով փորձել զսպել իրանական ներկայությունը Մերձավոր Արևելքի այն հատվածներում, որտեղ այն զգալի է:

«Ըստ էության երկու նպատակներն էլ անիրագործելի են, որովհետև իրանական հասարակությունը նաև այս ահաբեկչության արդյունքում շատ ավելի համախմբվեց, ինչն էլ հնարավորություն է տալիս Իրանի ռազմաքաղաքական վերնախավին ավելի ազատ գործել ոչ միայն երկրի ներսում, այլև Մերձավոր Արևելքի մյուս այն հատվածներում, որտեղ իրանցիներն ունեն շահեր և այն պաշտպանում են իրենց հասու բոլոր միջոցներով»,– ասաց Վ. Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով չնայած Իրանի ներսում անկայունություն հրահրելու առկա ողջ գործիքակազմը իր գրեթե բոլոր տարրերով նախկինում գործածվել էր, բայց մշտապես էլ երկրում անկայունություն հրահրել չի հաջողվել: Խոսքը գունավոր հեղափոխությունների մեխանիզմի, պատժամիջոցների հետևանքով երկրի բնակչության շրջանում տնտեսական խնդիրներ ի հայտ բերելուն, Իրանի մեկուսացման քաղաքականությանն է վերաբերում և փաստացի ահաբեկչական գործողությունների ականատեսը չէր եղել հասարակությունը:

«Փաստորեն, դա էլ արվեց, բայց փաստն այն է, որ իրանցիներն ունենալով պետականության հազարամյա ավանդույթներ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծել են հզոր պետություն կամ այսպես ասենք՝ գերտերություն, և կարողանում են համարժեք պատասխանել նման գործողություններին և կառավարել երկիրը գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում: Եվ սա ամենևին էլ չի նշանակում, որ այս գործողություններից Իրանը վնասներ չի կրում: Որոշ դեպքերում նույնիսկ լուրջ վնասներ է կրում, բայց նման մեթոդաբանությամբ վերջնական նպատակի հասնելն անհնար է»,– համոզված է իրանագետը:

Այդ համատեքստում, արդյո՞ք միջադեպն ավելի չի մերձեցնի իրանառուսական հարաբերությունները հարցին Վարդան Ոսկաննյանը պատասխանեց, որ Իրանը վարելով անկախ քաղաքական ուղեգիծ շատ ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալում, օգտագործելով առկա բոլոր հնարավորությունները և խողովակները, այդ թվում նաև ռուսական կողմի հետ:

«Մասնավորապես Սիրիայի ներսում ահաբեկիչների դեմ պայքարի հարցում ռուս–իրանական շահերը թեև ամբողջովին նույնական չեն, բայց շատ դեպքերում համընկնում են: Եվ այս իմաստով Իրանն օգտագործելու է իր ունեցած բոլոր կապերն ու դիվանագիտական հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են որոշակի նպաստ բերել իրանական դիրքերի ամրապնդման համար և նույնիսկ կարճաժամկետ գործակցություն ձևավորել այնպիսի երկրների հետ, որոնց հետ ավանդաբար այնքան էլ բարեկամական չեն եղել: Նման տիպի ահաբեկչական գործողությունները որքան էլ ողբերգական և անհանգստացնող լինեն, ըստ էության չեն կարող խաթարել Իրանի ընդհանուր քաղաքական ուղեգիծը՝ լինի ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում»,– ասաց Վ. Ոսկանյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League