«Ոչնչի չհավատալով` ակնկալիքներ չեք կարող ունենալ». Գալուստ Սահակյանը՝ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին
POLITICSԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հավատալ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը և նոր միայն ակնկալիքներ ունենալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու՝ Ազգային ժողովի որոշմանը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր գործընկերները մանրամասն խոսել են այդ մասին, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մարմինը նոր բեռ չի լինի հարկատուների վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ հավատացեք, որ ակնկալիքներ ունենաք: Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ չեք կարող ունենալ»:
Պատգամավորին դուր չեկավ հարցը, թե կլինե՞ն «խոշոր գործիչներ», ովքեր կպատժվեն հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հետևանքով:
«Դրանք մանր, փոքր հարցեր են: Նոր պատգամավորներ են եկել, այդ հարցերը նրանց տվեք»,– ասաց Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



