«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի կազմակերպիչը` քննադատությունների արժանացած ժյուրիի անձնակազմի ընտրութան մասին
PHOTO
Հունիսի 6-ին Երեւանում կայացած «ՄԻՍՍ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթում հաղող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող մոդել Շուշան Երիցյանը: Մրցույթն արդեն մի քանի օր է, ինչ հանրության քննարկումների կիզակետում է, շատերը համաձայն են Շուշանի հաղթանակի հետ, շատերը պնդում են, թե դա այսպես կոչված «սարքովի» հաղթանակ էր: Սակայն Շուշան Երիցյանից զատ, առավել բուռն քննարկվում է հայաստանյան ժյուրիի անձնակազմը: Նրանց շարքում էին «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, երգչուհիներ Ռուզան Ավետիքյանն ու Աննա Խաչատրյանը։ Ըստ մեկնաբանությունների՝ ժյուրիի աստղային կազմը ոչ պրոֆեսիոնալ է, բացառությամբ Գոհար Հարությունյանի:
Life.panorama.am-ը ժյուրիի ընտրության եւ Շուշան Երիցյանի հաղթանակի մասին խոսել է մրցույթի համահիմնադիր, կազմակերպիչ եւ «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանի հետ:
«Անկեղծ ասած, ծանոթ չեմ քննադատություններին եւ առհասարակ զարմանում եմ, երբ հարցնում են, թե ինչու հենց այս կազմը, ապա ինչու չեն մտածում, իսկ ինչու ոչ: Չէ որ նրանք էլ հայտնի են, սիրված ու գործունեություն ծավալած: Շատ սուբյեկտիվ են նման կարծիքները, մեկի համար նրանք արժանի են, մյուսների համար՝ ոչ: Կոնկրետ ես կարծում եմ, որ նրանք ճիշտ էին ընտրված, թեեւ տարբերակները շատ էին: Անկեղծորեն ասեմ, որ շատերին է առաջարկ եղել, սակայն ոմանք զբաղծվածության պատճառով չկարողացան ներկա լինել, ոմանք էլ չէին համապատասխանում մեր չափորոշիչներին: Մեր կազմակերպչական ողջ թիմը երկարատեւ քննարկումներից եւ ուսումնասիրություններից հետո որոշում կայացրեց ընտրել հենց այս կազմը, որից ես գոհ եմ»,- նշեց կազմակերպիչը:
Մեր դիտարկմանը, որ նշված կազմից գրեթե բոլորը հարցազրույցներում նշել են, որ առաջին հորիզոնականում չեն նշել Շուշան Երիցյանի անունը, եւ հարցին, թե ինչպես են որոշվել ընդհանուր արդյունքները, Նաիրի Մնացականյանը պատասխանեց.
«Ժյուրիի կազմում եղել են 12-ը եւ հաղթողի անունը որոշվել է ըստ ընդհանուրի քվեարկության: Հասկանալի պատճառներով՝ ես չեմ կարող ասել, թե ժյուրիի անձնակազմից ով, ում է քվերակել, քանի որ հանրագումարով է հաղթողի անունը որոշվում: Ի դեպ՝ տեղյակ եմ, որ այլ երկրներից հրավիրված ժյուրիի անդամները ավելի շատ էին իրենց նախապատվությունը տալիս Շուշանին, քան մերոնք: Ինքս վստահեցնում եմ, որ ամեն ինչ թափանցիկ ու արդար է եղել, եւ ինչպես դեռ մրցույթի կայանալուց առաջ էի ասում, այնպես էլ հիմա, եթե չլիներ արդար քվեարկություն, ապա իզուր կլիներ այսքան մասշտաբային մրցույթը Հայաստանում իրականացնելը»:





















































1
Kapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts...
2
Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025
3
Watch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46
4
Ucom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage
5
Converse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities