Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական շոու բիզնեսի «օլիգարխները»

PHOTO

Հայկական շոու բիզնեսում մի ազդեցիկ շերտ կա, որի հետ բոլոր երգիչ-երգչուհիներն ընկերություն են անում, սակայն, նրանց աչքից թաքուն, պահը չեն կորցնում վարկաբեկել այդ շերտի ներկայացրած արվեստը, այն է՝ ռաբիս երաժշտությունը: Ու որքան էլ մեր էստրադային դեմքերը փորձեն համոզել լսարանին, որ իրենք բարձր ճաշակ ունեն, դրա համար էլ ռաբիս չեն երգում, հոգու խորքում նրանցից շատերն են երազում ունենալ վերոհիշյալ ժանրի լավագույն ներկայացուցիչների ունեցածի գոնե կեսի կեսը: Այո, պահանջված են, հեղինակավոր ու, որ ամենաառանցքայինն է, հարուստ են, շա՜տ հարուստ:

Ստորև հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող հայտնիների շարքն է, որում բոլոր ընդգրկվածները, դե իհարկե, հայկական ռաբիսն են ներկայացնում: 

Թաթա Սիմոնյան

Այս երգիչը հայկական շոու բիզնեսի նախահայրերից է: Նա միշտ կար՝ շոու բիզնեսից առաջ էլ, օրոք էլ: Թաթայի հոնորարների մասին այնքան է խոսվել, որ արդեն դժվար է տարբերել լեգենդն իրականությունից, սակայն այն փաստը, որ Թաթան հայկական ռաբիսի բոլոր ժամանակների արքան է, միանշանակ է:

Հայկ Ղևոնդյան

Սպիտակցի Հայկոյի կոնսերվատորիական կրթության մասին ազգն իմացավ այն ժամանակ, երբ անձամբ Գրիգորիչը հիացմունքով խոսեց իր աշակերտի մասին, ու նշեց, որ Հայկի դիապազոնով երգիչը հանգիստ կարող էր օպերայի բեմերը զարդարել: Սակայն Սպիտակցին, ինչպես և ցանկացած խելացի մարդ, հասկացավ, որ պետք է աշխատել «պահանջարկը ծնում է առաջարկ» սկզբունքով և որոշեց ռաբիսին անդավաճան մնալ, քանի որ դժվար թե հայկական հարսանիքներում ինչ-որ մեկի մտքովն անցնի օպերային արիայի տակ խորոված մատուցել:

Թաթուլ Ավոյան

Թաթուլի անձի էպոտաժային լինելը միշտ ավելորդ հետաքրքրություն է առաջացրել երգչի հանդեպ: Թաթուլը մի անգամ խոստովանել է, որ իրականում ինքը ոչ թե ռաբիս, այլ ջազ է սիրում: Հավատում ենք, բայց, ափսոս, որ հենց Թաթուլի երգերի շնորհիվ շատերը մանուկ տարիքից այդպես էլ մեծանում են նրա մատուցած երաժշտության տակ ու երազում մի օր դուետ երգել Թաթուլի հետ:

Արմենչիկ

Պատանի տարիքում ժողովրդական երգերով ասպարեզ մտած Արմեն Գոնդրաչյանը, նույն ինքը՝ Արմենչիկը, ԱՄՆ-ում բնակվող այն հայ հայտնիներից է, ում համար ռաբիս երաժշտությունը դարձավ կյանքի բոլոր երազանքներին հասնելու ոսկե բանալին: Երգիչը այնքան պահանջված է, որ հարսանիքներին ու խնջույքներին նրա երգելու պատվերը պետք է անել ամիսներ առաջ: Ահա այդքան հագեցած է նրա գրաֆիկը:

Արտաշ և Տիգրան Ասատրյաններ

Ասատրյանների մասին խոսելիս բոլոր փաստարկներն ավելորդ են դառնում, քանի որ այս ընտանիքում երաժշտական այս ժանրով զբաղվելը սերնդից սերունդ փոխանցվող արհեստ է: Երգիչների հոնորարների մասին խոսելու կարիք իսկապես չկա, միայն նշենք, որ ելույթի մեկ ժամը մոտավոր նույն թիվն է կազմում, որքան որ հայաստանյան միջին վիճակագրական, աշխատավարձով ապրող ընտանիքի մեկ տարվա բյուջեն:

Արման Հովհաննիսյան

Համեմատաբար վերջերս ԱՄՆ տեղափոխված Արման Հովհաննիսյանը, ում ժամանակին Հանրապետության հրապարակում էր բեմ վստահվում, այսօր միանշանակ դարձել է հայկական ռաբիսի ամենակարկառուն դեմքերից մեկը: Ժողովրդական երգարվեստով ասպարեզ ներխուժած երգիչն այսօրվա դրությամբ ոչ մի ժողովրդական երգ չի թողարկում, չնայած որ վաստակավոր երգչի կոչումը նրան շնորհվել է որպես ժողովրդական երգչի:

Լիլիթ Հովհաննիսյան

Այո, այո… Ու թող ոչ ոք չասի, թե Լիլիթը էստրադա է երգում: Փոփ-ռաբիս. այսպես կարելի է անվանել այն ոճը, որում Լիլիթը հանդես է գալիս: Իհարկե, երգերը, որոնք նա կատարում է, կարող էին լիովին հնչել որպես էստրադային, սակայն երբ դրանք Լիլիթն է կատարում, միանշանակ, ռաբիս են: Լիլիթի մելիզմատիկան, ձայնային ելևէջները, անգամ ձայնային տեմբրը լիարժեք համապատասխանում են այն բոլոր պահանջներին, որոնք պետք է ունենա ռաբիսի թագուհին: Ու հենց այս ոճում հանդես գալու մեջ է գաղտնիքը, որ այսօրվա դրությամբ հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող երգչուհին հենց Լիլիթ Հովհաննիսյանն է:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System