Մեյը մտադիր Է կազմել կոալիցիոն կառավարություն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին հայտարարել Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կայացած հանդիպումից հետո, որը տեւել Է 15 րոպե: «Ես հենց նոր թագուհու մոտ Էի, ես կառավարություն եմ կազմելու»,-ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում գտնվող նստավայրի մոտ:
Նաեւ Մեյը հայտնել Է, որ Եվրամիութան կազմից ՄԵծ Բրիտանիայի դուս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչպես որ պլանավորված Էր: «Այժմ ես կկազմեմ կառավարություն, որը կարող Է ապահովել որոշակիություն, առաջ տանել Մեծ Բրիտանիան: Այդ կառավարությունը երկիրն առաջ կտանի Rrexit-ի շուրջ բանակցությունների կենսականորեն կարեւոր փուլի միջով, որոնք կսկսվեն ընդամենը տասն օրից»,-ասել Է Թերեզա Մեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



