40 «օրենքով գողերի» են բռնել Մոսկվայի ռեստորաններից մեկում
INTERNATIONAL NEWSՈստիկանները խափանել են Մոսկվայի Էթնիկական քրեական խմբավորումների պարագլուխների հավաքը: Այդ մասին, ասված Է Ռուսաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան հայտնել Է, որ հոկտեմբերի 11-ին ՌԴ-ի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հավաքվել Էին հանցախմբերի պարագլուխներ՝ քննարկելու քաղաքում ազդեցության ոլորտների բաժանումը եւ դրամական միջոցների վերաբաշխումը:
Ոստիկանները խափանել են հավաքը եւ ձերբակալել 40-ից ավելի մարդու, որոնք համարվում են հանցախմբերի ակտիվ մասնակիցներ: Ձերբակալվածների թվում են՝ 3 «օրենքով գողեր»՝ Վիտալի Իզգիլովը, որը հայտնի Է Վիտալիկ Մախաչկալացի մականվամբ, Ռոման Լոմտաձեն՝ Մուսուսա մականվամբ, եւ Շալվա Խուչուան՝ Ռոկո մականվամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



