Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ավտաշարասյուններով զենք տեղափոխող մի խումբ անձանց
SOCIETYԵրևանում ոստիկանությունը հունիսի 8-ին բերման է ենթարկել մի խումբ անձանց, ում մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր: Դրանց օրինականությունը ստուգվում է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ոստիկանության տարածած տեսանյութից:
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել համակեցության կանոնները եւ զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով եւ ավտոշարասյուններով շրջելու սովորույթից, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է, hամակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են իրավապահները մեքենաներից հանում ուղևորներին, նրանց դեմքով դեպի գետին պառկեցնելով, բռնում թևերից ու բերման ենթարկում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



