Այսօր չափե՛ք ձեր ճնշումն ու տվյալներն ուղարկեք բժիշկներին
VIDEOՀայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ հունիսի 1-30-ը Հայաստանում կիրականացնեն զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված սկրինինգային ծրագիր:
Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը հորդորում է չափել ճնշումն ու տվյալներն ուղարկել sirt.am կայքին:
«Կայքում նշված է զարկերակային ճնշումը ճիշտ չափելու ձևը: 5 միլիմետր սխալն էլ նշանակություն ունի: Այցելուն 3 անգամ կչափի ճնշումը, որից հետո պատուհան կհայտնվի, որտեղ կտրվեն խորհուրդներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարունակ Զելվեյանը:
Նշենք, որ նորմալ զարկերակային ճնշման պահպանման համար անհարժեշտ է
- Պահպանել նորմալ քաշը – միայն սա, կարող է արդեն բավարար լինեն զարկերակային ճնշման մակարդակի նորմալացման համար: Ավելցուկային քաշի առկայության պարագայում անհրաժեշտ է նվազեցնել քաշը մինչև մարմնի քաշի գործակիցը (ՄՔԳ) < 25 կգ/մ2: ՄՔԳ հաշվարկվում է մարմնի քաշը (կգ) բաժանելով հասակի (մ) քառակուսու վրա:
- Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը մոտավորապես շաբաթական 150 րոպե: Ընդ որում այս ժամանակահատվածը պետք է բաժանել օրերի վրա և ֆիզիկական ակտիվությունը պետք է ուղեկցվի քրտնարտադրության առաջացմամբ, շնչառության, սրտի զարկերի արագացմամբ, որպեսզի լինի արդյունավետ:
- Ամեն օր ընդունել ավելի շատ մրգեր և բանջարեղեն` այնպիսի համամասնությամբ, որ ստանաք անհրաժեշտ քանակով սննդանյութեր, ընդունեք քիչ շոգեխաշած կամ հում վիճակում, խուսափեք տապակած սննդից: Նախապատվությունը տվեք բանջարեղեններին, այսինքն մրգերի համեմատ մոտ 5 : 1 հարաբերությամբ:
- Նվազեցնել կերակրի աղի քանակը: Պետք է միշտ հիշել, որ աղ պարունակում են բոլոր կիսաֆաբրիկատները, մեծ քանակությամբ հացը և հացահատիկային սննդամթերքները, այդ պատճառով միշտ պետք է կարդալ սննդամթերքների բաղադրությունը պիտակի վրա: Ցանկալի է, որ օրվա ընդունած աղի քանակը չգերազանցի 3 գ-ը:
- Բացի դա սննդամթերքների պիտակի վրա պետք է կարդալ ճարպերի և շաքարի պարունակությունը: Հատկապես պետք է խուսափել հիդրոգենիզացված ճարպերի (տրանս-ճարպեր) և ածխաջրերի (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա) մեծ քանակներից: Նվազեցրեք կոնսերվացված և կիսաֆաբրիկատ սննդի քանակը: Ավելի շատ օգտագործեք ձկներ, ծովամթերքներ:
- Թողնել ծխելը: Ծխողների մոտ անոթների խցանումներն առաջանում են ավելի արագ և առողջական այլ խնդիրները նույնպես: Ճնշման և անոթազարկի բարձրացում առաջանում է յուրաքանչյուր ծխելուց 15-20 րոպե հետո:
- Նվազեցնել կոֆեինի քանակի ընդունումը: Հիշել, որ այն պարունակվում է ոչ միայն թեյի կամ սուրճի մեջ այլ նաև էներգետիկ ըմպելիքներում:
- Չընդունել չափից ավելի ալկոհոլային խմիչքներ:
- Սովորել հանել նյարդային լարվածությունը, քանի որ սթրեսը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը: Հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Աշխատանքից դուրս չմտածել աշխատանքի մասին:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



