Հատուկ ջոկատայինները վնասազերծել են Կանեւսկու թիկնազորին. Դոն Պիպոյի մահափորձի հետքերո՞վ (Video)
VIDEO
Armtimes.com-ը գրում է.
Երեկ երեկոյան Կիեւյան փողոցում իրարանցում է եղել. ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ «օպերացիա» են իրականացրել: Մեր տեղեկություններով` հատուկ ջոկատայինները կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցելիս են եղել ռուսական համարանիշներով թանկարժեք ջիփի: Հատուկ ջոկատայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել եւ պառկեցրել գետնին:
Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորին, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ ավտոշարասյունը ուղեկցել է Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին տեղափոխող ջիփը:
Տեղեկությունն այսօր փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Մեր զրույցում նրանք միայն հաստատեցին, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իրականացրել, սակայն այլ մանրամասներ այդպես էլ չհաղորդեցին:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:
Ոստիկանությունը քիչ առաջ Կանեւսկու թիկնազորին վնասազերծելու վերաբերյալ տեսանյութ է տարածել, այն ներկայացնում ենք ստորեւ.




















































