Cartier-ը հայելային Էֆեկտով ակնոցներ Է ստեղծել
LIFECartier ժամացույցների-ոսկերչական տունը նորացրել Է Panthere de Cartier արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղկագրում, որը հունիսի 9-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում: Շարքում տեղ են գտել երեք նոր մոդելներ:
Ավիատոր ակնոցներն աչքի են ընկնում զարդարանքով եւ ոսպնյակների գույնով. դրանք պատրաստված են ոսկեգույն, դեղձագույն եւ երկնագույն երանգներով՝ հայելային Էֆեկտով: Մոդելները զարդարված են հովազի պատկերով:
Ֆրանսիական Cartier ժամացույցի-ոսկերչական տունը հիմնվել Է 1847 թվականին Փարիզում Լուի Ֆրանսուա Քարտիեի կողմից: Ներկայում այն վաճառքների ցուցանիշով երկրորդ կամ երրորդ ժամացուցային բրենդն Է լյուքս սեգմենտում՝ քանակական ցուցանիշներով զիջելով սոսկ Rolex-ին: Բացի ժամացույցներից եւ թանկարժեք զարդերից, Cartier-ն արտադրում Է ակնոցներ, գրող գործիքներ, կաշվե եւ մետաքսե աքսեսուարներ եւ օծանելիք:



