Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


Կատարն անհիմն Է համարել արաբական երկրների կողմից ահաբեկիչների ցուցակի ընդլայնումը

INTERNATIONAL NEWS

Կատարն անհիմն Է համարում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի կողմից 59 ֆիզիկական անձանց եւ 12 կառույցների, այդ թվում՝ կատարական, ներառումը այն անձանց ու կազմակերպությունների ցուցակում, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի վերջերս արված համատեղ հայտարարությունն Էլ ավելի Է ուժեղացնում անհիմն մեղադրանքները, որոնք իրականությանը չեն համապատասխանում,-գործակալությունը մեջբերում Է Դոհայի պաշտոնական հայտարարությունը:-Ահաբեկչության դեմ պայքարում մեր դիրքն ավելի ուժեղ Է, քան համատեղ հայտարարությունն ստորագրածներից շատերինը, ինչը անտեսվել Է դրա հեղինակների կողմից»:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը հունիսի 8-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկված են այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ եւ որոնք ուղղակի աջակցություն են ստանում Կատարի կողմից:

Ցանկում տեղ են գտել 59 ֆիզիկական անձինք, առավելապես կատարցիներ ու եգիպտացիներ: Ցուցակում հայտնվել են խոշոր գործարարներ ու քաղաքական գործիչներ, ներառյալ իշխող դինաստիայի անդամ եւ Կատարի նախկին վարչապետ Աբդուլա բին Խալիֆ ալ Թանին: Հիշատակվում Է նաեւ Մուսուլման գիտնականների միջազգային միության նախագահ եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման ոչ պաշտոնական առաջնորդներից մեկը՝ Աբդուլահ Յուսուֆ ալ Կարդավին:

Սեւ ցուցակում ներառված են նաեւ 12 ընկերություններ, որոնք են Կատարի մասնակցությամբ ստեղծվել ու հովանավորվել այդ երկրի, ինչպես նաեւ Լիբիայի եւ Բահրեյնի տարածքում: Նրանց թվում են հայտնվել Դոհայում Apple-ի ստորաբաժանումը, ինչպես նաեւ մի շարք բարեգործական կազմակերպություններ: Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Կատարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform