Երևանի նոր ավագանին սկսել է աշխատանքը. գումարվեց առաջին նիստը
POLITICSԵրևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում նորընտիր ավագանին գումարեց առաջին նիստը, որը վարեց ավագանու անդամներից ամենատարեցը՝ Աստղիկ Գևորգյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա էր ավագանու 60 անդամ: Աստղիկ Գևորգյանը ներկայացրեց ավագանու անդամներին:
«ՀՀ ԿԸՀ 2017 թվականի մայիսի 21-ի որոշման համաձայն՝ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի Երևանու ավագանու անդամները 46-ն են, «Ելք» դաշինքինը՝ 14-ը, «Երկիր ծիրանի»-ինը՝ 5-ը»,- ասաց նա:
Աստղիկ Գևորգյանը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով որպես Երևանի ավագանու ընտրություններում հաղթող ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող անձ, շարունակելու է ղեկավարել մայրաքաղաքը:
Նա, ողջունելով և շնորհավորելով ներկաներին ավագանու անդամ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ անցած տարիների ավագանու նիստերն անցել են շատ համագործակցված և այս ինստիտուտը, կարող ենք ասել, որ ամբողջությամբ կայացել է: «Ես ակնկալում եմ Երևանի ավագանու անդամներից երրորդ գումարման ժամանակ լինել ավելի ակտիվ ու կառուցողական»,- ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ Երևանի ավագանու անդամ լինելը պատիվ է, որը պետք է բարձր պահել:
Երևանի ավագանու առաջին նիստին ներկա չէին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, ովքեր բացօթյա նիստ էին անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են մայիսի 14-ին:



