ԵՄ-ն մինչև 2020թ. կվերացնի ռոումինգի համար վճարը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար
SOCIETYԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Բորիս Իարոչևիչը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է մինչև 2020թ վերացնել ռոումինգի համար վճարը Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բելառուսի համար։
«Եթե դուք ճանապարհորդում եք Արևելյան գործընկերության երկրներից դեպի ԵՄ կամ հակառակը, ռոումինգի սակագինը շատ բարձր է: Սակայն ռոումինգի վճարը վերացվել է Եվրոպայում, և այժմ մենք ծրագրում ենք նույնն անել վեց գործընկեր երկրների համար»,- ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Բորիս Իարոչևիչը։
Ըստ վերջինիս, ռոումինգի սակագները կհամաձայնեցվեն բջջային օպերատորների հետ, սակայն դրանք կլինեն ցածր և բոլորի համար մատչելի։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



