Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հայաստանյան արկածները՝ Keeping Up with the Kardashians-ի եթերում
LIFEՆախօրեին E ալիքով տեղի է ունեցել Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի հերթական դրվագի ցուցադրությունը, որտեղ տեղ է գտել Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի եւ նրանց դստեր՝ Նորթի, հայաստանյան այցելությունը ներկայացնող տեսահոլովակը։ Տեսանյութը դեռ համացանցում չի հայտնվել, բայց մենք կարող ենք պատմել, թե ինչի մասին է այն։
Այսպես՝ սերիան նվիրված է «Կարապի լճում» Քանյե Ուեսթի համերգին, Քիմի, Քլոեի, Քանյեի եւ Նորթի այցելությանը Գառնի եւ Գեղարդ։ Ի միջի այլոց, մենք տեղեկանում ենք, որ Քլոեն չգիտեր Քանյեի համերգի մասին։ Նա այդ մասին իմանում է միայն առավոտյան եւ նեղանում է Քիմից։ Այնուհետեւ ներկայացվում է Քիմի, Քանյեի եւ Նորթի այցելությունը Երուսաղեմ, որտեղ արդեն 2-րդ երեխային սպասող Քիմը հայկական եկեղեցում մկրտում է դստերը։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
3
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
4
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



