Ինչպե՞ս արագ բուժել շուրթերի հերպեսը
LIFEՄեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ առնչվել է այս տհաճ իրավիճակի հետ։
Հերպեսի առաջացման ժամանակ նախ առաջանում է քոր, ապա փուչիկները և վերջապես հերպեսը։ Այս ամենից հետո հարց է առաջանում․ինչպե՞ս արագորեն ազատվել հերպեսից։
Շուրթերի հերպեսը հիվանդություն է, որն առաջանում է վիրուսներից։ Հերպեսը կարելի է արագ բուժել հակավիրուսային դեղամիջոցով կամ բնական ժողովրդական միջոցներով, որոնք արդեն առկա են մեր տանը։
Այսպես, հերպեսի բուժման համար կարելի է օգտագործել սոդա, որը բավական արդյունավետ է։ 100մլ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և վերցնել կրակից։ Մի փոքր գոլանալուց հետո բամբակը թրջել սոդայաջրի մեջ և դնել հերպեսի վրա։ Օրվա մեջ կրկնել մի քանի անգամ՝ մինչև հերպեսը անհետանա։
Խոհանոցային աղը ևս կարող է լինել հերպեսի բուժման միջոց։ Ընդամենը պետք է մի փոքր աղ քսել հերպեսի հատվածում և կրկնել օրվա մեջ մի քանի անգամ։
Թեյի յուղը ևս խորհուրդ է տրվում կիրառել հերպեսի դեպքում։ Այն պետք է ամեն 2 ժամը մեկ քսել հերպեսին։ 2 օր անց կմոռանաք հերպեսի մասին։
Աղբյուրը` life.panorama.am
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



