Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


«Գործ տալու» մասին

BLOG

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատմությունը թեժացավ ու արդեն իր առանձին կյանքով է ապրում ֆեյսբուքյան տիրույթում։ Մի մասը դեռ քննարկում է տվյալ պատգամավորին, տվյալ պատգամավորի կուսակիցները քննարկում են դաշնակցության լոգոյի թրոլլինգը՝ հավասարեցնելով դա ընդհուպ մինչև խաչապղծության, իսկ ավելի շատ մարդիկ հիմա ինքնամոռաց պոլեմիզմ են վարում՝ «գործ տալ-չտալու» դիլեմմայի շուրջ։

Ամենատարածված հակափաստարկը այս հարցում իր մեջ անպայմանորեն բավականին պարզունակ, բայց բավականին նաև պրիմիտիվ ու արդյունավետ մանիպուլյատիվ հնարքներ է պարունակում։ Որպես կանոն՝ խնդիրը պրոյեկտում են դեռահասների/երեխաների վրա, ու եթե հակառակ կողմը նաև ծնող է, ապա հենց նրա երեխաների վրա (դիցուք՝ տղեդ կռիվ ա արել․․․ գործ կտա՞ս)։ Կամ էլ, բերում են կենցաղային տարբեր իրավիճակների օրինակներ (դիցուք՝ դու մեքենայով գնում ես ու տեսնում ես, որ մեկը կարմիր լույսի տակ անցավ․․․ գործ կտա՞ս)։

Կարելի է երկար բանավիճել այս օրինակների շուրջ, բայց դրա պրոդուկտիվությունը անսահման մոտ կլնի 0-ի, որովհետև կհեռացնի բուն խնդրո առարկայից։ Այն է՝ ուզո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ պայքարել ու եթե ուզում ենք, ապա հնարավո՞ր է անել դա՝ առանց «գործ տալու»։

Ի վերջո, կոռուպցիա ասվածը դա ոչ կարմիր լույսի տակով մեքենան քշել է, ոչ էլ դեռահասական ծեծկռտուք։ Ու պետք չէ քողարկել համազգային խնդիրը զգայական օրինակների շղարշի տակ։ Եթե տղերքը կռիվ են անում, դա ներելի է ու նորմալ, կարելի է դաստիարակչական խրատով էլ հաշտեցնել։ Բայց եթե մի խումբ դեռահաս առանձնակի դաժանություն է դրսևորում, իսկ դեռհասաները հակված են դաժան լինելու, դանակահարում է, կամ էլ պարբերաբար հալածում ու նվաստացնում է ուրիշների, ապա այո՛, նրանցով արդեն պետք է զբաղվեն իրավապահները, որովհետև խրատները խուլիգանին չեն շտկում։ Հետո էլ տենց կենդանակերպ վիճակով գնում են բանակ ու ինքնասպանության են հասցնում ավելի հանգիստ ու դաստիարակված երեխեքի։ Ինչո՞ւ, որովհետև ժամանակին պատժի անխուսափելիության վախը մեջները չի ներդրվել, մի երկու անգամ խոսացել են վրեքները, մի երկու անգամ ականջները քաշել են ու վերջ։

Կոռուպցիային ինչո՞ւ ենք վերապահումով մոտենում։ Շատ պարզ է սա։ Որովհետև իրականում մենք կաշառք տվող ու կաշառք վերցնող ազգ ենք։ Արևելք ենք։ Հիմնականում։ Տարբերությունը այն է, որ պայմանական X թվով մարդիկ վերցնում են կաշառք, իսկ X-ից բազմապատիկ անգամ ավելի մեծ Y թվով մարդ տալիս է այդ կաշառքը։ Խնդիրը սակայն դա չէ։ Խնդիրն այն է, որ այդ Y թիվը ոչ այնքան վատ է զգում կաշառք տալուց, որքան ափսոսում է, որ ինքը X-ում չէ՝ կաշառք վերցնող չէ։ Թե չէ, գլոբալ դատապարտելի բան չի տեսնում, «ով էլ լիներ՝ նույնը կաներ»։

Այ հենց այս կատեգորիայի համար էլ «գործ տալ»-ը մի աներևակայելի անբարոյականություն է թվում, մինչդեռ, դա նրանց հոգեկանի պաշտպանական մեխանիզմ է։ Սիրելի՛ հարգելիներ, ձեր մոտ պարզապես կոգնիտիվ դիսսոնանս է առաջացնում այն, որ ինքներդ եք հակված զանցանքի ու որպեսզի չգիտակցեք դա, ենթագիտակցաբար առաջ եք քաշում «գործ տալը ավելի վատ է, քան կաշառք տալը» շինծու թեզը։ Ինչո՞ւ է շինծու։ Որովհետև եթե կաշառք տալու թեմա չլինի, այլ սպանության, բռնաբարության, կողոպուտի ու գողության, ապա հիմնականականում դուք բոլորդ էլ «գործ կտաք» ու մի հատ օֆ էլ չեք անի։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live