Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը գիշերային պայթյունն ահաբեկչություն չի համարում
INTERNATIONAL NEWSԿիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեսպանության՝ Facebook սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ:
«Մենք կարող ենք հաստատել, որ հունիսի 8-ին ժամը 12:00-ից հետո (ԱՄՆ-ի ժամանակով) դեսպանության տարածքում տեղի Է ունեցել միջադեպ՝ ոչ մեծ հրկիզիչ սարքի օգտագործմամբ: Դա ոչ մի վնաս չի պատճառել դեսպանության սեփականությանը: Անձնակազմից ոչ ոք չի տուժել: Դեսպանությունն աշխատում Է սովորական ռեժիմով: Ներկայում մենք այդ միջադեպն ահաբեկչական գործողություն չենք համարում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ դեսպանությունը տեղի իրավապահ մարմինների հետ սերտորեն համագործակցում Է այդ միջադեպը հետաքննելու գործում:
Ավելի վաղ Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ պայթյուն Է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: «Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն»,- գրել Է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը Facebook-ում:
Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է ժամը 00:05-ին: «Զննման ընթացքում պարզվել Է, որ անհայտ մեկը պայթուցիկ սարք Է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք»,- նշել են ոստիկանությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



