Իրանի ԱԳ նախարարը քննադատել Է Թեհրանի ահաբեկչության մասին Սպիտակ տան հայտարարությունը
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես Է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպիտակ տան հակասական հայտարարություններ, գումարած Սենատի պատժամիջոցներ. այն պահին, երբ իրանցի ժողովուրդը դիմակայում Է ահաբեկչությանը, որին օժանդակում են ԱՄՆ-ի կամակատարները: Իրանցիները մերժում են բարեկամության նման հավաստիացումներն ԱՄՆ-ից»,- գրել Է Զարիֆը Twitter-ի իր Էջում:
Հունիսի 7-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն Է հայտնել Իրանի բնակիչներին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ՝ ըստ որում նախազգուշացնելով, որ ահաբեկչության հովանավոր երկրներն իրենք կարող են թիրախ դառնալ ծայրահեղականների համար: Պետության ղեկավարի հայտարարության տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



