ՀԴԲ-ի նախկին ղեկավարը հավաստել Է, որ Թրամփն իրենից նվիրվածություն Էր պահանջում
INTERNATIONAL NEWSՀրապարակվել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հայտարարությունը Սենատի կոմիտեի համար, որտեղ նա հավաստում Է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրենից անձնական նվիրվածություն Էր պահանջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ներածական խոսքում, որը Սենատի հետախուզության կոմիտեն հրապարակել Է ունկնդրումների նախօրյակին, Քոմին նկարագրում Է Թրամփի հետ հունվարի 27-ի ընթրիքը, որտեղ, ինչպես իրեն թվացել Է, նախագահը փորձել Է «հովանավորության նմանվող հարաբերություններ» հաստատել ՀԴԲ-ի հետ:
«Դա շատ անհանգստացրեց ինձ՝ հաշվի առնելով ՀԴԲ-ի ավանդական անկախ կարգավիճակը գործադիր իշխանության կառուցվածքում»,- ասված Է Քոմիի հայտարարության մեջ:
Այնուհետեւ, ՀԴԲ-ի նախկին տնօրենի խոսքով՝ Թրամփը դիմել Է իրեն՝ ասելով. «Ինձ նվիրվածություն Է հարկավոր: Ես նվիրվածություն եմ ակնկալում»:



