Լեյբորիստները պահպանողականներից հետ են մնում ընդամենը մեկ կետով. հարցում
SOCIETYԸնտրությունների նախօրեին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ տարբերությունը կազմում Է 1 տոկոսային կետից պակաս, ինչի մասին վկայում են վերջին նախընտրական հարցման արդյունքները, որը կատարել Է Survation ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը: Հարցումը կատարվել Է հունիսի 6 – 7-ը՝ Լոնդոնի ահաբեկչական գրոհից հետո: Survation-ի՝ հունիսի 3-ի հարցումը նույնպես ցույց Է տվել մեկ կետի տարբերություն՝ 40 տոկոս 39-ի դիմաց:
Մինչդեռ, YouGov-ի վերջին նախընտրական հարցման տվյալներով՝ պահպանողականներին պաշտպանում Է 42 տոկոսը, լեյբորիստներին՝ 35 տոկոսը:
Kantar-ի հասարակական հարցումը նույնպես ի հայտ Է բերել թորիների առաջատարությունը, բայց ավելի փոքր տարբերությամբ: Այսպես, կառավարող կուսակցության պաշտպանությամբ հանդես Է եկել հետազոտության մասնակիցների 43 տոկոսը, իսկ 38 տոկոսը նախապատվությունը տվել Է լեյբորիստներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



