Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Ճանապարհ Թրեյլ». Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր հնարավորություններով

SOCIETY

Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Քայլարշավով հետաքրքրվողներին առաջարկվում է Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետը, որը Արցախի Ծար գյուղից մինչև Հադրութ ընկած տարածքում է՝ առանձնանում է իր արկածային պատմություններով, գեղեցիկ բնական տեսարաններով  ու զանազան ճարտարապետական հարուստ հուշարձաններով:

«Երթուղին հիմնականում գծանշված է Ստեփանակերտից հյուսիս ընկած արահետների վրա, սակայն պլանավորվում է իրականացնել «Ճանապարհ Թրեյլ» -ի ամբողջական գծանշում, կահավորում ու բարեկարգում, ինչը հնարավորություն կտա առավել ապահով և անվտանգ անցնել երթուղին: Քանի որ երթուղին բավական հանրաճանաչ է դարձել արկածային տուրիզմի սիրահարների շրջանում, նախագծի հեղինակներն արահետներն ավելացրել են տարբեր հավելվածների մեջ՝ ուղղորդումը դյուրացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

Երթուղին ունիվերսալ է նրանով, որ կարելի է տարանջատել իրարից և անցնել այն մասը, որն առավել հետաքրքիր է ճանապարհորդի համար. լինի դա Շուշիից Հունոտի կիրճ, թե Ազոխից Գտչավանք ու Տող՝ մեկօրյա արշավի համար կամ ամբողջ երթուղին՝ երկշաբաթյա տևողությամբ:

Հատկանշական է, որ արահետը կարելի է անցնել տարվա ցանկացած եղանակին, նույնիսկ ձմռանը, համապատասխան հանդերձանքի առկայության դեպքում: Արդեն հետաքրքրվողներ կան, գործող արահետով քայլարշավ են կազմակերպում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկները:

«Հարկ է նկատել, որ նախագծով ամեն փուլի ավարտ հասցվում է որևէ բնակավայրի մոտ, ինչը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկին շփվել տեղացիների հետ, ծանոթանալ բարքերին ու ավանդույթներին: Արցախի անտառապատ լեռներում կանաչ բացատների առկայությունը հրաշալի հնարավորություն է քեմփինգներ սիրող ճամփորդների համար: Քեմփինգ կարելի է կազմակերպել նաև տեղացիների ագարակներում կամ տնամերձ տարածքում»,-նշեց Արտակ Գրիգորյանը: Ի դեպ, 2015 թվականին երթուղին երկարացվել է մինչև Սևանի ավազան` Վարդենյաց լեռնանցքով, նպատակ ունենալով այն հասցնել մինչև Երևանի մատույցներ:

Արտակ Գրիգորյանի խոսքով, մերօրյա զբոսաշրջիկի հիմնական ակնկալիքը`որքան հնարավոր է մեծ տպավորություն ստանալ այս կամ այն զբոսաշրջային ուղղություն այցելելուց: Խոսքը ոչ միայն տարատեսակ զբոսաշրջավայրեր կամ հուշարձաններ այցելելու մասին է, այլ տարբեր հետաքրքիր զբաղմունքների ու փորձի, որոնց առնչվում է զբոսաշրջիկը այցելության ժամանակ: Նա ընդգծեց, որ Արցախում ևս նպաստավոր պայմաններ են ստեղծվում զբոսաշրջիկների այցը հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու համար:

«Լեռնային գծանշված արահետներով Արցախի հյուսիս - հարավ երթուղուց մինչև Արցախի հանրահայտ գինու երթուղիներով անցնելը կամ «Մուկլիմանդիլ» սրճարանում սալսայի դասընթացներից մինչև Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում ազգագրական պարերի բաց դասեր: Այս շարքը կարելի է երկար շարունակել»,-հավելեց Արտակ Գրիգորյանը՝ նշելով, որ տարեցտարի Արցախում զբոսաշրջային հնարավորություններն ընդլայնվում են:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League