«Ոսկե ձայն» միջազգային մրցույթը տեղի կունենա հուլիս 13-16-ը Երևանում
LIFEՄշակութային տարաբնույթ իրադարձություններով լի ամառ է սպասվում արվեստասերներին:
«Տենոր» ասոցիացիան կանցկացնի «Ոսկե ձայն» միջազգային մրցույթը: Այդ մշակութային իրադարձությունը հրաշալի հնարավորություն է առավել ևս երիտասարդ կատարողների համար, որոնք հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ, նոր շունչ ու ճաշակ թելադրել, միաժամանակ ցուցադրելով ձայնային հնարավորություններն ու տաղանդի չափը:
Տեղեկացնենք, որ մրցույթը անցկացվելու է Առնո Բաբաջանյան համերգասրահում, այն կլինի երկու փուլով, իսկ գալա համերգին հաղթողները կպարգևատրվեն ոսկե կրծքանշաններով:
Մասնակիցները հանդես են գալու տարբեր ժանրային ոճերում, իսկ տարիքային խմբերը հետևյալն են` 8 -12,13-17, 18-22, 23-27,28-38:
Մրցույթի կազմակերպիչ ,«Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Ձոհրաբյանը տեղեկացրեց, որ մասնակիցներ կան նաև արտերկրից. «Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի մրցույթը լինի այն հարթակը , որով երիտասարդ շնորհաշատ երգիչները ճանաչում և ուղի կունենան արվեստի մեծ աշխարհում: Մասնակիցներին գնահատելու են հարգարժան մարդիկ, ովքեր նաև կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են: Մեր նպատակն է, տարածել գրագետ երաժշտություն երգեցողության տարբեր ճյուղերում հավասարապես»:
Ի դեպ հավելենք, որ դեռևս կա հնարավորություն մասնակցության համար: Հայտ ներկայացնելու համար կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]

1
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
2
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



