Շահեն Հարությունյանն արդեն ազատ է արձակվել
SOCIETYՔիչ առաջ հայտնեցինք, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որպես բողոքի նշան դուրս է եկել Հանրապետական մարզադաշտ, երբ ֆուտբոլիստները շարունակում էին խաղը: Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել այդ արարքի համար:
Րոպեներ առաջ Շահենը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ազատ է: Իր քայլի արդյունավետության և այլ մանրամասների մասին նա գերադասեց խոսել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի բախումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Միջադեպից ավելի վաղ Շահենը լրատվամիջոցներին ասել էր,որ Շանթ Հարությունյանի պահանջը իրեն առանձին խուց տեղափոխելն է:
Լևոն Փանոսյան



