Ո՞ր դիետան է օգտակար երիկամների համար
LIFEԵրիկամի բորբոքումը, ցեռոզը կամ քաղցկեղը սպառնում են ոչ միայն խմելու սիրահարներին, այլ նաև նրանց, ովքեր օգտագործում են չափից շատ ածխաջրեր: Գիտնականները փորձի միջոցով պարզել են, թե որ դիետան է նպաստավոր երիկամների համար:
Տեխասի համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե ի՞նչն է բարենպաստ ձևով ազդում երիկամների վրա՝ ածխաջրերի ցա՞ծր պարունակությամբ դիետան, թե՞ ցածր կալորիականությամբ դիետան:
Փորձին մասնակցել են երիկամի ճարպային հիվանդություն ունեցող հիվանդներ: Երկու շաբաթվա ընթացքում նրանց մի խմբի սննդակարգը կրճատել են մինչև օրական 20գ ածխաջրի, իսկ 2-րդ խմբինը՝ տղամարդկանց համար մինչև 1500 կկալ, իսկ կանանց համար՝ 1200 կկալ:
Պարզվել է, որ ածխաջրերի ցածր մակարդակ ունեցող դիետան նպաստում է քաշի առավել լավ կորստին, իսկ ցածր կալորիականությամբ դիետան՝ երիկամի ճարպի կորստին: Ըստ գիտնականների՝ քաշի կորուստն առավել արդյունավետ մեխանիզմ է երիկամի հիվանդության սոմ պայքարելու համար, ուստի ցածր ածխաջրածնային դիետան առավել նախընտրելի է:



