Եվրամիությունն աղքատության դեմ պայքարի ռազմավարություն Է ընդունել
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը հունիսի 7-ին ընդունել Է զարգացող երկրների հետ համագործակցության ռազմավարական պլան, որի գլխավոր նպատակն աշխարհում աղքատությունն արմատախիլ անելն Է:
«Զարգացման բնագավառում եվրոպական այս նոր փոխհամաձայնությունն» իրենից ներկայացնում Է աղքատությունն արմատախիլ անելու եւ կայուն զարգացման հասնելու նոր կոլեկտիվ տեսլական եւ գործողությունների պլան»,- նշված Է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ռազմավարությունը համատեղ հայտարարության ձեւով ստորագրել են ԵՄ-ում նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մասկատը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
Ռազմավարությունն ընդունում Է սերտ փոխադարձ կապը տարբեր տարրերի միջեւ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, խաղաղությունը եւ անվտանգությունը, հումանիտար օգնությունը, միգրացիան, շրջակա միջավայրը եւ կլիման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



