Ամերիկացի բժիշկները ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԱմերիկացի բժիշկները հավի ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել. դրա գործածումը նպաստում Է կրտսեր տարիքի երեխաների աճին եւ նրանց զարգացման դանդաղումների նվազեցմանը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Pediatrics հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանը (Միսուրիի նահանգ, ԱՄՆ):
Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում Է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն: Դրան մասնակցել են վեցից մինչեւ ինն ամսական Էկվադորցի երեխաներ, որոնք վեց ամսվա ընթացքում օրական մեկ ձու են կերել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



