Հրեշտակը կարող է թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա. Նիկոլ Փաշինյան
POLITICSPast.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովն այսօրվա արտահերթում քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այդ մարմնի անդամներին ընտրելիս պետք է հաշվի առնել նրանց կենսագրությունը՝ հասկանալու համար, թե որքանով տվյալ անձինք կպայքարեն կոռուպցիայի դեմ:
«Ասում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների, գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, լինեն հրեշտակային անձնավորություններ, նույնիսկ գնան, հարևաններին հարցնեն՝ ով է այս մարդը, ասեն՝ հրեշտակ է, սուրբ է: Բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիոյի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ: Այդ հրեշտակը, եթե չունենա քաղաքական կամք, ապա կարող է գնալ հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստել ու 5-6 տարի թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա ու որևէ մեկին նեղություն չպատճառել»:
Լևոն Փանոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



